Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել

«Փաստինֆո»-ն գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հովանու տակ է վերցրել պաշտոնեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող նախարարին՝ Հայկ Խանումյանին։
Արցախի դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ընդ որում՝ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից, սակայն Խանումյանն առայսօր շարունակում է պաշտոնավարել։
Փաստացի՝ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձը շուրջ 2 ամիս է, ինչ շարունակում է պաշտոնավարել որպես նախարար ու նրա լիազորությունները Արցախի նախագահը ոչ միայն չի դադարեցրել, այլ անգամ չի կասեցել։ Համենայն դեպս՝ մեղադրյալի անունը Արցախի կառավարության կայքում նշվում է որպես Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»։

«Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի ալիևյան սահմանադրությունը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1912:42
«Գործընկերներով մեկ-մեկ քաշքշում ենք իրար, դուք էլ բզբզում եք»․ Ռոման Համբարձումյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
2812:24
Սևակ Միքայելյանն ընտրվեց
3712:18
«Ձեզ հատուկ բերել են ԱԺ, որ բոլորին ծեծե՞ք». լրագրողը՝ Նարեկ Բաբայանին (տեսանյութ)
6112:06
«Ալիևը որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ»․ Տաթևիկ Հայրապետյան
5112:00
«Ինձ ոչ ոք չի կարող հրահանգ տալ․ Նիկոլ Փաշինյանը եղած երևույթին աջակցություն հայտնել է»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
5411:54
Կաշառքի մեղադրանքով ձերբակալվել է Շիրակի հարկադիր կատարման ծառայության պետը
5811:24
«Ամաչում եմ, որ Հայաստանի ԱԺ-ում նման կերպարներ են հայտնվել»․ Տիգրան Պետրոսյան
6711:12