Զանգվածային անկարգության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան ձերբակալվածներ

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։ Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, արդյունքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։ Մասնավորապես, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են։ Այդ ընթացքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասսե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 4-ի ժամը 16-ի դրությամբ, 13 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
10008:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
153Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
313Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
40807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
80907.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
56004.11.2026, 15:24