Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
68
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, և Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գևորգ Փարսյանը։ Եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գևորգ Փարսյանի հետ՝ այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում մի քանի «գրուպպա պադդերժկի» ունեն։ Ընտրությանը մասնակցելու համար 4 ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ՔԺԿ-ի՝ Լևոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, և Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։

Ինչպես տեղեկացրել ենք, Պալաչին անձնագրայինը տեղեկանք չի տվել, քանի որ Հայաստանում գտնվելու ցենզին չի բավարարել: Ըստ օրենքի՝ 48 ժամ են հատկացնում թերություններն ու անճշտությունները վերացնելու համար, 5-օրյա ժամկետ՝ գրանցման համար: Եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը և ընտրություններին մասնակցության տեղեկանք չհատկացնի, ապա ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, բայց անգամ այս պարագայում Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու»: