«Մատների վրա կարելի է հաշվել այն զինվորականներին, ովքեր կարող են զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Հարցին, թե ինչո՞ւ երկրում 3-4 ամիս է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում, Պաշտպանության նախարարը զարմացած դեմքով պատասխանում է՝ «Շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է Շտաբի պետի լիազորությունները, ես ուզում եմ հասկանալ, թե խնդիրն ինչի մեջ է»։
Եթե ամենը նորմալ է, ապա ինչո՞ւ Պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին։
Միգուցե դա էլ փոխեք։ Գրեք, որ իմաստ չկա որևէ մեկին նախարար նշանակել ու դրեք պաշտոնակատար, մեկ է, ըստ ձեր տրամաբանության, որևէ տարբերություն չկա։
Բոլոր այն զինվորականները, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել կամ բանակից հանել են, պայմանագրերը չեն երկարաձգել կամ պարզապես այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենց կամքով դուրս գան։
Դեռ չեմ խոսում այն զինվորականների մասին, ովքեր իրենց պատվից ցածր են համարում այս իշխանության հետ առնչվելուց և նրանց ենթակայությամբ պաշտոն զբաղեցնելուց։
Երկրում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն զինվորականներին, ովքեր կարող են զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը կամ նշանակվելուց կարճ ժամանակ անց համապատասխանել դրան, սակայն նրանք այս պահին ԶՈՒ շարքերում չեն»։

«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
316:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
2616:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
6914:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
20412:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
9910:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
11610:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
14203:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
20402:06