«Սուրեն Պապիկյանը ոչ թե պաշտպանության, այլ մեր անպաշտպանության նախարարն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ո՞ր նորմալ երկրում բանակում, ժամկետային ծառայության ընթացքում, իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկվածին կնշանակեն Պաշտպանության նախարար։
Սուրեն Պապիկյանը 2016-ի ապրիլյան պատերազմին չի մասնակցել, սակայն այդ թվականին չգիտես՝ որ արժանիքների և ծառայությունների համար արժանացել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի։ Նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր և այդ պաշտոնում ձախողեց միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածի կառուցապատումը։ Փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը երեքուկես ամիս Գլխավոր շտաբի պետ չունի, Պապիկյանն ասում է, որ բանակում ընթացող բարեփոխումներից հետո ԳՇ-ն պետ կունենա։ Աբսուրդ, ԳՇ պե՞տն է խանգարում բարեփոխումներին, թե՞ Իլհամ Ալիևն է ձեր առաջ պայման դրել, որ Հայաստանի զինված ուժերը ԳՇ պետ, ԳՇ-ն էլ հետախուզության վարչության պետ չունենա։
Իմ կարծիքով՝ Սուրեն Պապիկյանը ոչ թե պաշտպանության, այլ՝ մեր անպաշտպանության նախարարն է»։

«Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան
10503:06
«Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան
10702:06
«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան
11301:06
«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
12700:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
12000:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
11300:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
101Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
117Երեկ, 23:18