«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկումը հնարավոր էր կանխել. բնապահպան
557 Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 18:42 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Բնապահպան Սիլվա Ադամյանի փոխանցմամբ՝ ընդհանրապես մի քանի տարի է՝ Դիլիջանի անտառածածկ տարածքներում քիմիական գլոբալ մշակում չի կատարվել: Մշակում եղել է, բայց մասնակի՝ այգիներ և այլ տեղեր, որտեղ շատ կենսաբազմազանություն չկա: «Հիմա, փաստացի, լուրջ խնդիր կա միջատների հետ կապված, որը պայմանավորված է կլիմայական տարբեր փոփոխությունների, ինչպես նաև կենսաբազմազանության տեսակային կազմի փոփոխությամբ: Եվ, քանի որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել, Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում է ընդունել քիմիական մշակման ենթարկել անտառները: Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այն տարածքներում, որտեղ պետք է արվի քիմիական մաքրում՝ մարդկանց և կենդանիների մուտքն արգելվում է: Տարօրինակ հայտարարություն. որևէ իրազեկ մարդ նման հայտարարություն չէր կարող տեղադրել: Գիտականորեն հիմնավորված հայտարարություն պետք է տեղադրեին, և մինչև քիմիական մշակման անցնելը պետք է նայեին, թե որ մասերում է արվում, ինչպիսի կենդանական աշխարհ կա, ինչ չափով կարող է վնաս կրել և այլն: Միջազգային մեր գործընկերները բազմիցս անդրադարձել են այս թեմային. Անգլիայում այսպիսի քիմիական մշակման պատճառով մի քանի տարի արծիվները չեն կարողացել ժառանգություն ապահովել. հենց ձուն դրել են՝ փշրվել է բնի մեջ: Այսինքն, դա քիմիական մշակման ազդեցությունն էր, որը կատարվել էր: Տարիներ շարունակ այնքան միջոցառումներ արեցին, մինչև այդ վիճակից դուրս եկան: Այսինքն, մի բան անելուց առաջ նախ պետք էր խորը մտածել: Ես չեմ ասում, որ պետք չէր անել: Նախ հետազոտություն պետք է անեին: Հիմա էլ ասում են՝ գիտնականներին հավաքենք, տեսնենք՝ ինչից են սատկել. պարզ չէ՞. մասսայական անկումը դրանից է»,- «168»-ի հետ զրույցում ասել է Սիլվա Ադամյանը: Հարցին՝ իրավիճակը շտկել հնարավո՞ր է, պատասխանել է. «Պետք է օրերով մեծ քանակությամբ անձրևներ գան, մաքրեն, տանեն: Իրավիճակը կշտկվի, բայց վնասը կկրենք»: Հավելենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ |
82 մլն 168 հազար դրամ՝ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»
7509:24«Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է լուրջ բնապահպանական խնդիրների». Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում
54115.04.2024, 21:24Վերջին տասնամյակներում առաջին անգամ Վայոց Ձորում սև անգղի բույն է հատնաբերվել
62110.04.2024, 21:36Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 81 սմ-ով (տեսանյութ)
132610.04.2024, 10:30Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր
66909.04.2024, 13:30«Ալավերդու ծառերի խորը էտը մտահոգիչ է»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
59607.04.2024, 13:48«Նայեք, թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
69706.04.2024, 11:18«Հետո եկան «աննախադեպերն» ու «հնձեցին» ծառերը»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
76403.04.2024, 17:24