«Անվտանգության համակարգը չէր խարխլվի, եթե Պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ Գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ Պաշտպանության նախարարը։
Հիշեցնեմ, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում կուսակցական, քաղաքական թիմի ներկայացուցիչ է նշանակում, որպեսզի թույլ չտա բանակի ներգրավածությունը քաղաքական գործընթացներին։
Մի կողմ դնենք ծայրահեղ անտրամաբանական «հիմնավորումն» ու կենտրոնանանք գործընթացի առանցքային հարցին։
Գործող կարգավորումներով, մարտական գործողությունների ժամանակ ԳՇ պետը մարտ վարելու պատասխանատուն լինելուց բացի ուղիղ զեկուցում և ստանում է վարչապետի հանձնարարությունները, իսկ Պաշտպանության նախարարն զբաղվում է թիկունքային ապահովման, մոբիլիզացիայի, ռազմական դիվանագիտությամբ և այլ հարցերով։
Շատ կոպիտ ասած՝ Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում, ովքեր յուրաքանչյուրն իր անելիքն ունի և զեկուցումների առանձին թեման։
Նոր փոփոխությամբ, գրեթե բոլոր գործառույթներն անցնում է Պաշտպանության նախարարին։ ԳՇ պետը մարտական գործողությունների հետ կապված զեկուցումների հիմնական մասն անում է Պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ վարչապետին։
Նույն «կառուսելով» վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին։ Ուշադրություն դարձրեք, որ Պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, այսօր Պապիկյանն է, վաղը, պայմանական, Արայիկ Հարությունյանը կամ Հովիկ Աղազարյանը։
Այստեղ մի տարբերակ կարող էր լինել, որն անվտանգության համակարգը չէր խարխլի, եթե Պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր և այդտեղ նշանակվեին մարդիկ, ովքեր կա՛մ համապատասխան փորձառությամբ, ճանապարհ անցած զինվորականներ են, կա՛մ խորությամբ, իր ողջ էությամբ տիրապետում են բանակի զարկերակին։
Սակայն արդեն նշեցի, որ իշխանությունն ընտրել է քաղաքական թիմակցի գործոնը, ինչը հնարավոր պատերազմական գործողություններում երկիրը նոր աղետի շեմին է կանգնեցնելու»։

«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
1918:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
6918:19
««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
4318:06
«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան
6217:48
«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
6917:30
«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
6517:00
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
6016:36
«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5916:30