Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմության վաղվա անելիքների մասին

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում և ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։
Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները:
Ուստի վաղը՝ հունիսի 9-ին՝ ժամը 09:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:
P. S. Սիրելի՛ հայրենակիցներ, իսկ վաղը՝ 19:00-ին, կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի»:

«Տպավորություն է՝ արջերի պես շաքար են տալիս, ուղարկում նիստերի դահլիճ». Արամ Խաչատրյան (տեսանյութ)
016:36
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1016:30
«Իրենց ընտրածների մեծ մասն ավելի անգրագետ է»․ Ոսկան Սարգսյան
3516:18
Բոլիվիան ու Պարագվայը 88 տարի անց ավարտել են սահմանների սահմանագծումը
10315:43
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց․ պարզվեց՝ քրեական հեղինակություն է»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4815:36
«ՀՀԿ-ի անվճար հավելվածով հայտնվել է «Ուժեղ Հայաստան»-ի ցանկում ու իմ կուսակիցներին անուն է կպցնում». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
4315:30
«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5715:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5515:06