«Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ թշնամություն է գեներացվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/թելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։
Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։
Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում։
Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։
Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։
Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։
Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում»։

«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամաստերդամ
1222:54
«Այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց»․ Արմեն Եղիազարյան
2922:42
«Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը». Վարդան Ոսկանյան
3622:30
«Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք»․ Գոհար Մելոյան
3722:18
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արման Եղոյանի դեմ
5621:54
«Փաշինյանի նման դրոշ ես կրում, և բոլոր չարաշահումներն անտեսվում են»․ Պեդրո Զարոկյան
5321:36
Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել
5520:12
«Հայ Եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են». Զախարովա (տեսանյութ)
11020:06