ՔՊ-ն նիստ է արել. ի՞նչ են քննարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ, երեկ ՔՊ խմբակցությունը նիստ է արել։ Բացի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին անդրադառնալուց, քննարկել են նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը: Իշխանականները տևական ժամանակ է՝ խոսում են ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի՝ բացակայության հիմքով մանդատից զրկելու իրենց ցանկության մասին, որը բարձրաձայնել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ փակ քննարկման ժամանակ հարցը միանշանակ չի ընդունվել, իշխող խմբակցությունում կարծիքները բաժանվել են․ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի գլխավորությամբ՝ թիմի արևմտամետները դեմ են եղել նման գործընթացին՝ ասելով, որ այն միջազգային կառույցների կողմից միանշանակ չի ընդունվի։ Մյուս թևը պնդել է՝ եթե մանդատներից չէ, ապա պետք է զրկել հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, փոխխոսնակի պաշտոններից: ԱԺ նախագահը նիստին չի մասնակցել՝ նա գործուղման է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
2413:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
4412:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
7910:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
11403:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
12602:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
11901:06
Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը
12701:00
«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան
12800:48