Ռուստամ Բաքոյանի կնոջ հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
![]() 479 Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակի՛ր. մեր դեմ խաղ չկա»: Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդ՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն՝ գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»: Եվ, ահա, դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքից տեղեկանալու, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը»․ վթարային շենքի բնակիչներ (տեսանյութ)
6410:54«Ազատություն քաղբանտարկյալներին»․ նոր պաստառներ՝ Երևանի փողոցներում (լուսանկար)
8209:54«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց
9809:36Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
8808:30«Անգամ Նիկոլի պես պրաշլյակի մոտ է ստացվում սաղիդ խմբով կամ հատ-հատ կզացնելը». Արգիշտի Կիվիրյան
22304:24ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները
20701:24Հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի զինծառայող
23800:36Ուկրաինան սկսել է Խարկովի մարզի 325 բնակավայրի բնակիչների տարհանումը
19000:26