Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում․ «Հրապարակ»
![]() 190 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։ Այս գործով կալանավորված 2 անձ կա՝ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ԺՊ Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը: Վերջինս Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է և անցնում է նոյեմբերի 9-ի գործով: Նրանք՝ երկուսն էլ այս պահին կալանավորված են, իսկ Գալստյանի խցակիցն Էդգար Գրիգորյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալստյանի գործն ամբողջովին փուչիկ է, նրա վերաբերյալ չկա ձայնագրություն, որևէ հիմնավոր կասկած, նա ընդամենը մարտին բազմաթիվ արցախցիների հետ հանդիպել է Սրբազանի հետ, սակայն վերջին տարիներին հետևողական քննադատում է Փաշինյանին և նրա իշխանությանը, ուստի հայտնվել է կալանավայրում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
