Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»
![]() 189 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Ալիևի հետ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը 5 ժամ տևած բանակցությունների արդյունքների մասին որևէ կոնկրետ ինֆորմացիա չհայտնեց, սակայն ադրբեջանական լրահոսը գաղտնազերծեց տեղի ունեցածը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Ի դեպ, երեկ նաև ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ ճանապարհի վերահսկողությունն «արտապատվիրակելուն»։ Իսկ բուն պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին։ Հենց սրան էին ուղղված Հայաստանում փաշինյանական իրավապահների գործողությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ականների ձերբակալությունները։ Բանն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է պայքարեն իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ։ Այսինքն՝ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չպետք է լինեն՝ Ալիևին և Ադրբեջանին, նաև՝ Փաշինյանին քննադատող: Բոլորը պետք է Փաշինյանի պես նրան հարգեն ու կիրթ անձնավորություն համարեն: Մեզ ասացին՝ թիրախում ՀՅԴ-ն է, ապա՝ ՀՀԿ-ն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
