«Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ` երկուսն էլ վատ». Դ. Իոաննիսյան
![]() 369 Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 16:18 ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. ««Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ՝ երկուսն էլ վատ Մի երկու ամիս առաջ ես գրել էի, որ Վանեցյանի գլխավորած գումարտակը պատերազմի ժամանակ փախել է։ Այդ անձանց քրեական հետապնդումից փրկեց այն, որ ֆորմալ առումով, իրենց վրա, որպես սուբեկտ, չէր տարածվում Քրեական օրենսգրքի դասալքության հոդվածը։ Իմ այդ հայտարարությանն ի պատասխան, նախկին ԱԱԾ պետի գրպանի խոսափողը հայտարարել էր, որ ինձ քարշ կտան դատարաններ։ Ընդորում, դա արել էր իմ հասցեին վիրավորական արտահայտություններով։ Այսպիսով, առաջին վատ լուրն այն է, որ այս երիտասարդը ստեց ու այդպես էլ դատի չտվեց։ Ես քիչ մը ափսոսում եմ դրա համար, քանի որ դատարանում մտադիր էի ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը (որ այլևս մեծ-մեծ չխոսեն)։ Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ ես եմ իրեն դատի տվել՝ ինձ վիրավորելու համար։ Չգիտեմ, ինքն է բարոյական վնասի հատուցումը վճարելու, թե իր շեֆը, բայց վճարելու են ու ներողություն են խնդրելու»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |
Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ
8411:36«Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը»․ վթարային շենքի բնակիչներ (տեսանյութ)
8810:54«Ազատություն քաղբանտարկյալներին»․ նոր պաստառներ՝ Երևանի փողոցներում (լուսանկար)
8909:54«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց
10309:36Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
9308:30«Անգամ Նիկոլի պես պրաշլյակի մոտ է ստացվում սաղիդ խմբով կամ հատ-հատ կզացնելը». Արգիշտի Կիվիրյան
22604:24ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները
20901:24Հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի զինծառայող
24000:36