Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նիկոլին է թվում, թե ինքն է կառավարում». Լևոն Բարսեղյան

«Նիկոլին է թվում, թե ինքն է կառավարում». Լևոն Բարսեղյան
283
Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 20:24

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Դու բան չէիր արել, ու քեզ ասացին «Սերժի՞կ» ...
Երբ Ջհանգիրյանի անունն սկսվեց շրջանառվել հեղափոխությունից հետո՝ իբր ՍԴ անդամի թեկնածու, իբր գլխավոր դատախազի թեկնածու, ԲԴԽ անդամի թեկնածու ու քննադատում էինք մի քանի հոգով, թե էդ մարդը իր անցյալի բերումով բացարձակ կապ չպիտի ունենա նոր Հայաստանի դատական համակարգի հետ, ահագին մարդ, որ իրենց հեղափոխության պահապանների տեղ էին դրել, սկսեցին դոշով պաշտպանել Ջհանգիրյանի իմաստուն անցյալն ու վճռական ապագան, դեմքերիս թռան, պնդելով, թե մեր խելքը չի հասնում:
Մենք, իհարկե, շատ բան չենք հասկանում էս կյանքից, բայց հաստատ գիտենք, որ կենսագրությունը չի խմբագրվում, ու մի օր ծուխն ու գարշահոտը ելնելու է: Հետո այս մարդու ղեկավարած ԲԴԽ-ն էր կայֆավատ լինում դատավորների դեմ բողոքների վրա, էլ ասելու չէ, զահլեքս գնացել է ասել ու խոսել այդ մասին: Վեթինգի բռնաբարված մոր մասին էլ ենք անչափ խոսել: Առը հա ձեզ հարգելի հարկատուներ, որ հույս ունեիք, թե բան է փոխվելու դատական համակարգում: Նախարարը տեղով կրակ էլ լինի, ջհանգիրյանակարգի արարածների ղեկավարած կամ անդամակցած ԲԴԽ-ներով բան չի փոխվելու, արդարադատության համակարգի բառդակն ընդամենը կերպարանափոխվում ու ձևափոխվում է, հարմարվում է նոր ժամանակներին, սա ու սրապեսները օձի լեզու թափելով քյաբաբնոցներում ապացուցելու են, որ իրենք են ռուլիտ անում ամեն ինչ, ու իրականում անելու են: Դա պետության տակ կամ գլխավերևում թագավորող մի պետական կառավարման համակարգ է: Չեմ չափազանցնում: Հենց էդ համակարգն էլ մատի վրա խաղացնում է այսպես կոչված իշխող քաղաքական ուժին, դա Նիկոլին է թվում, թե ինքն է կառավարում:
Սրապեսներն են որոշում, որ էսինչը լավ նախագահ է կամ վարչապետ է, էսինչը վատ, մեկը Քոչարյան է սիրում, մյուսը չի սիրում, մարդ ուզում է հարցնել՝ Ջհանգիրյան Գագո՝ Մատաղիսի գործի գլխավոր հերոս, Քոչարյանին սիրել չսիրելու համար ե՞ս դու այդտեղ, կամ, լավ, Քոչարյանին չես սիրում, ուրեմն Վանեցյան, ու Ղազինյա՞ն, ճաշակ էլ չունե՞ս, եքա մարդ ես, կարող է՞ բուսակեր դառնաս վերջապես, հոգիներս ազատվի ...
Ամեն րոպեն, երբ Ջհանգիրյան Գագոն ու դրապեսները արդարադատության համակարգի մաս են, ավելի խորն է թաղվում Հայաստանի ապագան: Ասածս ոչ զգացմունքային է, ոչ էլ չափազանցություն: Ամեն րոպեն, քանի դեռ Ջհանգիրյան Գագոն, ու իրպես հումանոիդները արդարադատության համակարգում են, նույնն է, որ բանակին էլի հարյուրմիլիոնավոր դոլարի խարաբ զենք են կերցնում, դպրոցում անգրագետներ են թողարկում, կենտրոնական բանկում էլ փող են լվանում, տանում դուրս: Ով ինչպես կարողանում՝ չալաղաջ կտոր է պոկում Հայաստանի ջանից, ու էս հաշմանդամ պետությունը ինչ-որ աներեւակայելի հրաշքի կամ եսիմինչ ներուժի հաշվին դեռ շնչում է: Այդ համակարգում ջհանգիրյանների, վարդազարյանների, գարանտ-ստեփանների, տաթոների, մացոների, արտուշների գոյության հիմնական, գլխավոր եւ անգերազանցելի մեղավորը Նիկոլն է, որ չուզեց ողջամիտ ու բանական լուծումներ լսել, ականջ կախեց խորքային պետության գլուխ արդուկող բլբուլներին ու համարյա բան չարեց արդարադատության համակարգը մաքրազարդելու համար, նույնիսկ ազդվեց այդ փոփոխությունները պահանջողների հասցեին այն մի քանի ղանդոնի հաչից, թե «...սորոսականները ուզում են քանդել դատական համակարգը»: Հասկացավ, թե չհասկացավ, փաստացի որոշեց պահպանել այդ համակարգը, պահպանեց:
Վարդազարյան-Ջհանգիրյան դուետի երեկվա ֆաքաուտից հետո էլ, վախենամ, չի համարձակվելու հասկանալ, որ ինքն է մեղավոր էս քառամյա պոռնոյի համար, սեփական սխալները չի ընդունելու, ու չի ուղղելու իր սխալները, չի ասելու՝ ելեք և սիկտիր եղեք տներով բարեհաջող, մինչև կդատեն ձեզ իսկական դատավորները: Պարբերաբար իսկության պահի կամ քննության առաջ է հայտնվում Նիկոլ Փաշինյանը ու շարունակ կտրվում է քննությունից, ամեն անգամ որպես հոգեբանական ապաստան ապավինում է «մեզ ժողովուրդը քվե է տվել» գեշ մաշված արդարացմանը: Այո, տվել է, բայց չի ասել, թե երազում ենք վերադառնալ և մնալ սերժիկների և ռոբիկների արդարադատության երանելի ժամանակներում, չի ասել, թե երազում ենք, որ ջհանգիրյանները լլկեն մեր բանականությունը:
Ու միայն Նիկոլով չէ, քաղաքական ուժը, որին մարդիկ քվե են տվել Քաղաքացիական պայմանագիրն է, իր խելացի և տգետ անդամներով, իր մտածող ու ծեծող անդամներով, այս պոռնոյի պատասխանատվությունը կիսում են նաև նրանք, թե՞ էլի ռոբասերժական «բոլո՜րս ենք մեղավոր» ցավազրկողը պիտի կերցնեն մեզ, հերթական անգամ: Մեկ օր է անցել ու դեռ ոչ մեկի ձենը չի լսվում, թե պիտի հրատապ, արտակարգ միջոցառումներով հեռացվեն արդարադատության թշնամիները արդարադատության համակարգից, խմբակցության հրատապ նիստ, կամ կուսակցության վարչության հրատապ նիստ չեն գումարել: Հո միայն հիպոտեկ գրվելով չէ՞, տիկնայք և պարոնայք թագավորներ ամենայն հայոց:
Էս ամբողջը հասկացող ու էս դարդերը կիսող մարդիկ պիտի բողոքի ելնեն, ձայն հանեն, պահանջատեր լինեն այն արդարադատության, որը տասնամյակներով ուզեցել ենք ունենալ, ու ջանք ենք դրել: Ես գիտեմ, որ շատերը վախենում են կոկորդիլոսների վերադարձից ու լռում են կամ կեսբերան են խոսում, արտահայտվում: Մի վախեցեք, չեն կարողանալու ետ գալ, կոշիկներս կուտեն ու չեն կարողանալու ետ գալ, իրենք չեն հասկանում կամ չեն հավատում, որ չեն կարողանալու ետ գալ: Ետ էլ գան, ավելի գեշ է լինելու իրենց համար, էս անգամ միայն տուն չենք ուղարկելու, այլ՝ ուղիղ բանտ: Բայց ետ չեն գալու, մի վախեցեք, ամեն անգամ այդպես վախենալով նորից ապաշնորհության և ձախավերության արտոնագիր եք տալիս այս իշխանություներին: Քվեն տվել եք, ասել եք՝ ինչ պիտի անեն, հարկերը տվել եք՝ քիչ է՞, էլ ինչի՞ց եք վախենում: Ձեր վախերը ջհանգիրյանների ջերմոց են սնում»: