Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Խրախճանքի համատեքստում մտքիս 2022թ․ ադրբեջանական հարձակման կադրերն են»․ Տիգրան Աբրահամյան

«Խրախճանքի համատեքստում մտքիս 2022թ․ ադրբեջանական հարձակման կադրերն են»․ Տիգրան Աբրահամյան
49
Այսօր, 10:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են:
Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ թրև գալիս:
Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է՝ մեր երկրի հետ արել են, հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին:
Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում են, մեկին կալանավորում, մյուսին՝ սպառնում»։