«ԿԸՀ-ի արածն իշխանության յուրացման դասական օրինակ է»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վիճահարույց արդյունքներով 3 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ ԿԸՀ-ի պատճառաբանությունը կատարյալ անհեթեթություն ու ինստիտուցիոնալ մարազմ ա։
Իրենց հայտարարության տեքստով նրանք, ըստ էության, պնդում են, որ քաղաքացիներն ունակ են «ողջամիտ ընտրություն» կատարել միայն մեկ անգամ և բացառապես ստերիլ պայմաններում։ Նրանք պաշտոնապես կասկածի տակ են դնում էն փաստը, որ եթե տեղեկատվական միջավայրը կամ պայմանները փոխվեն, ժողովրդի ընտրությունը ընդհանրապես կարող ա բանական համարվել։ Այսինքն՝ ԿԸՀ-ն նշված ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացուն հռչակում ա մտավոր հետամնաց մի օբյեկտ, որը երկրորդ անգամ գիտակցված որոշում կայացնել ի վիճակի չի։
Իսկ իրականում ի՞նչ ա անում ԿԸՀ-ն իր էս որոշմամբ։ Նրանք նայում են թվերին ու հասկանում՝ եթե հիմա վերաքվեարկություն նշանակեն, ապա տվյալ տեղամասերի ընտրողները, տիրապետելով էսօրվա ինֆորմացիային, երաշխավորված խորհրդարան են անցկացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Իսկ դա, ըստ նրանց, լավ որոշում չի։ Հետևաբար, ասում են նրանք, մենք ձեր փոխարեն կորոշենք, որ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։
ՀՀ Սահմանադրության անփոփոխելի երկրորդ հոդվածն ասում ա․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների… միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
ԿԸՀ-ի արածը Սահմանադրության երկրորդ հոդվածով նախատեսված հանցանքի՝ իշխանության յուրացման դասական, դասագրքային օրինակ ա։ ԿԸՀ-ն հազարավոր քաղաքացիների զրկում ա որոշելու իրավունքից՝ նրանց որոշումը փոխարինելով իր սեփականով։ Սա հիմք ա, որպեսզի իրավապահ համակարգը հենց հիմա գործի անցնի՝ պարզելու, թե ԿԸՀ-ն սեփակա՞ն նախաձեռնությամբ ա որոշել տրորել հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը, թե՞ ցուցումներ ա ստացել գործադիր իշխանությունից կամ որևէ անհատից։
Եթե իրավապահ համակարգը հիմա լռի, էդ հարցն անխուսափելիորեն տրվելու ա ապագայում, տարիներ անց ու շատ ավելի տհաճ պայմաններում։ Պատմության դասերը մի բան են փաստում․ իշխանության յուրացումը, որպես հանցագործություն, իր հետևից բերում ա նոր, քաղաքացիների ավելի լայն ընդգրկմամբ հանցագործությունների շարքի, որտեղ բախումներն ու նույն էդ քաղաքացիների արյան հեղումը, մեղմ ասած, բացառված չեն։ Դեռ ժամանակ ու հնարավորություն կա ապագայի նման հոռի զարգացումներից խուսափելու համար»։

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3510:00
«ԱՄՆ-ն և ԱԷՄԳ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները»․ Վենս (տեսանյութ)
9209:32
«ԿԸՀ-ի արածն իշխանության յուրացման դասական օրինակ է»․ Սուրեն Սահակյան
4309:30
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ»
7409:12
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
6009:06
Փաշինյանն այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ»
4909:00
«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան
6806:06
«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան
8305:18