«Հայրենիքի հանդեպ սերը նրա համար ավելի բարձր էր, քան սեփական կյանքը»․ Նաիրա Մարգարյան

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հերոսուհի Հասմիկ Արզումանյանի երկնային ծնունդն է։
Այս օրը սովորական ծննդյան օր չէ։ Սա մի մարդու ծննդյան օր է, ով իր կյանքը նվիրեց հայրենիքին՝ չխնայելով ամենաթանկը։ Պատերազմի առաջին իսկ օրվանից Հասմիկը կանգնեց պայքարի առաջին շարքերում՝ մոռանալով սեփական հոգսերը, կարոտը, նույնիսկ այն, որ տանը իրեն սպասում էր իր փոքրիկ աղջիկը։
Որքա՜ն դժվար պիտի լիներ մայրական սիրտը թողնել տան շեմին ու գնալ այնտեղ, որտեղ քեզ սպասում էին վտանգն ու անորոշությունը։ Բայց հայրենիքի հանդեպ սերը նրա համար ավելի բարձր էր, քան սեփական կյանքը։
Այսօր, երբ երկնքում է նրա ծննդյան օրը, մենք ոչ միայն հիշում ենք նրան, այլ խոնարհվում նրա մեծության առաջ։ Հասմիկը դարձավ այն լույսը, որը երբեք չի մարի, այն անունը, որը միշտ կհնչի հպարտությամբ։
Իսկ ինձ համար նրա անունն առանձնահատուկ խորհուրդ ունի. իմ բալիկը կրում է Հասմիկի անունը։ Ամեն անգամ նրան անունով կանչելիս հիշում եմ այն քաջ հայուհուն, ով իր կյանքով ապացուցեց, թե ինչ է նշանակում սիրել հայրենիքը մինչև վերջ։
Ծնունդդ շնորհավոր երկնքում, հերոսուհի՛։ Քո անունը ապրում է ոչ միայն քարի վրա գրված, այլ նաև սրտերում, երեխաների անուններում ու այն հայրենիքում, որի համար դու տվեցիր ամենաթանկը։
Հավերժ խոնարհում քո հիշատակի առաջ, Հասմի՛կ»։

«Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում»․ Արա Պողոսյան
2612:12
«Ասում են՝ գետի վրայի խողովակով անցնելիս փոքր քույրն ընկել է գետը, մեծը փորձել է օգնել»․ քաղաքացի (տեսանյութ)
3511:54
«Հայրենիքի հանդեպ սերը նրա համար ավելի բարձր էր, քան սեփական կյանքը»․ Նաիրա Մարգարյան
4111:48
«Ձրի թատրոն՝ միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան
4511:24
«Որոնողական աշխատանքներն իրականացվում են գետի ամբողջ հունով»․ ՓԾ մայոր (տեսանյութ)
5110:24
«Խրախճանքի համատեքստում մտքիս 2022թ․ ադրբեջանական հարձակման կադրերն են»․ Տիգրան Աբրահամյան
6210:18
ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»
6709:18
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
7307:36