Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Փաշինյանն այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ»

Փաշինյանն այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ»
47
Այսօր, 09:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ՝ փաստացի վերջին հերթական նստաշրջանը, և հենց առաջին օրակարգային հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը։
Ուսումնասիրեցինք Ազգային ժողովի պաշտոնական օրակարգը և պարզեց, որ իշխանության համար առանցքային նշանակություն ունեցող այս քննարկմանը մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև հիմնական զեկուցող է նշանակվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, ավանդաբար, անցկացվում է վարչապետի մասնակցությամբ, քանի որ այն վերաբերում է կառավարության ամբողջ տարվա գործունեության ֆինանսական արդյունքներին։
Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ էր հրավիրել, որի առանցքային թեմաներից մեկը հենց 2025 թվականի բյուջեի կատարողականն էր։ Իսկ այժմ նույն հաշվետվությունը ներկայացվում է Ազգային ժողով՝ քաղաքական գնահատականի արժանանալու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում։