«Ձրի թատրոն` միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձրի թատրոն՝ միամիտների համար․
Ոստիկանությունում կատարված բարեփոխումները համակարգած, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տարբեր ձևերով սատարած, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և իր ներկայացրած դաշինքը դիմել են վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 15 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել էր, որ հիմնադրամի գործունեության ընթացքում հայտնաբերել է ենթադրյալ օրենսդրական խախտումներ։
Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը այս գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:50-ին, վարչական դատարանի Երևանի նստավայրում»։ Դատավորը ինչո՞ւ է շտապել, կարող էր նախնական դատական նիստը նշանակել 2028 թվականին, վռազելու բան չկա։ Ձրի թատրոն է՝ միամիտների համար»։

«Հայրենիքի հանդեպ սերը նրա համար ավելի բարձր էր, քան սեփական կյանքը»․ Նաիրա Մարգարյան
411:48
«Ձրի թատրոն՝ միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան
3211:24
«Որոնողական աշխատանքներն իրականացվում են գետի ամբողջ հունով»․ ՓԾ մայոր (տեսանյութ)
4410:24
«Խրախճանքի համատեքստում մտքիս 2022թ․ ադրբեջանական հարձակման կադրերն են»․ Տիգրան Աբրահամյան
5510:18
ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»
6309:18
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
6707:36
«Ժողովուրդը պետության կառավարման օղակում դարձել է օտար ու անպիտան միավոր». Սենոր Հասրաթյան
6507:12
«Հայաստանը շարժվում է դեպի այնպիսի ավտորիտարիզմ, որպիսին դեռ չի տեսել». Ռաֆայել Թեյմուրազյան
8800:12