«Թե բա՝ ինձ մանդատ չեն տվել, որ օրենք գրեմ»․ Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչի՞ համար են մարդիկ պատգամավորներին մանդատ տվել. ամեն առիթով, ամեն հարթակից հայտարարում են (հատկապես ընդդիմադիրները), թե բա մեզ մանդատ են տվել Նիկոլին տուն ճանապարհելու կամ էլ իշխանությունը՝ խաղաղություն բերելու համար։ Ես հասկանում եմ, որ նախընտրական ծրագրերը բացի դրանք գրողներից ու լրագրողներից առանձնապես ոչ մեկ չի կարդում ու առանձնապես ոչ մեկի ընտրություններից հետո չի հետաքրքրում (դրանք բացառապես վառելիք կամ թափոն են օգտագործվում), բայց խնդրում եմ, գոնե ձևական հաստատեք, որ այդ ինստիտուտը գոյություն ունի։ Ընտրություններից մեկ տարի էլ չի անցել, արդեն մարդիկ դեն են շպրտել այդ ծրագրերը ու սկսել են իրենք որոշել՝ ինչի է ժողովուրդն իրենց մանդատ տվել։ Ի դեպ, այս մասով սյուռ էր «պատգամավորներից» Քրիստինե Վարդանյանի մեկնաբանությունը, թե բա ինձ մանդատ չեն տվել, որ օրենք գրեմ։ Չէ մի չէ, որ փալաս թափ տա խորհրդարանում»։

«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան
5621:30
«Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
5421:00
«Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, ՀՀ-ին միայն պարտություններ և կորուստներ բերած․․․»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
6920:24
«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան
10720:00
«Հարգելի՛ Սուրեն Պապիկյան, դադարեցրե՛ք մանիպուլյացիան, հրապարակե՛ք տվյալներ»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
7719:42
«Նոր զիջումների շեմին ենք կանգնած, թույլ չենք տալու․ խաղաղությունը լինելու է առանց զիջումների»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7818:30
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին
11818:00
«Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա (տեսանյութ)
8417:54