Դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանն ու Ալեքսան Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն
![]() 333 Չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ., 20:12 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ՀՅ Դաշնակցության Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին և անդամ Ալեքսան Ալեքսանյանին։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ ապօրինաբար բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը և անդամ Ալեքսանյանը։ Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել Ալեքսանյանին և Մխիթարյանին։ Հունիսի 7-ին էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» Մարզային կոմիտեի նախագահ Արամայիս Մխիթարյանի կալանավորման օրինականության հարցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը։ Հիշեցնենք, որ դաշնակացական երկու գործիչներն էլ Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ են։ |

«Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի»․ Սուրեն Սարգսյան
2717:24
«Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը լրտես ա ոչ թե բառիս քաղաքական, այլ՝ բուն իմաստով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6717:12
«ՌԴ նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9716:54
«Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
11616:30
«ՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զորավարժություններին»․ Ռյուտե
16116:19
«Առավոտից Նիկոլ Փաշինյանը սպառնում է Գագիկ Ծառուկյանին». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
11016:18
«Որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պիտի չլինի»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
14716:00
«Երկրի նավթարդյունաբերությունը կարողացել է պահպանել կայունությունը»․ Փեզեշքիան
15815:56
