ԵՄ-ը հետևում է ԲԴԽ գործունեությանը և պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
![]() 185 Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 18:24 168.am-ը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սկանդալային բովանդակությունը կարծես բացարձակապես չի մտահոգում ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպաններին, որոնք Հայաստանում ավանդաբար զբաղվում են անկախ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարություններով: Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո լրատվամիջոցը հարցեր էր ուղարկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև. «1. Այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն ներկայացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ։ Ձայնագրությունից մասնավորապես պարզ է դառնում, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ մեկի անունից՝ ենթադրաբար քաղաքական իշխանության ներկայացուցչի, Ռուբեն Վարդազարյանին հորդորում է հրաժեշտ տալ ԲԴԽ նախագահի պաշտոնին: Ի դեպ, այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Ձայնագրության մեջ նաև, որը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, խոսվում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, գործին մասնակից անձանց անուններ են տրվում, մինչդեռ այդ քրեական գործը հարուցվում է այդ ձայնագրությունից շուրջ 2 ամիս անց: Ձայնագրության մեջ նաև Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ է տալիս մտածել իր ու իր ընտանիքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս ձայնագրության բովանդակությունը: Համարո՞ւմ եք արդյոք, որ քաղաքականապես չեզոք լինելու պարտավորություն ունեցող ԲԴԽ անդամը ի սկզբանե քաղաքական շարժառիթներ է ունեցել այս իրավիճակում: Նկատենք, որ ձայնագրության մեջ Գ. Ջհանգիրյանը խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության: Նկատի ունենալով ձայնագրության բովանդակությունը և ՀՀ իրավապահ և արդարադատության համակարգերի նկատմամբ Ձեր զգայուն ուշադրությունն ու վերաբերմունքը և Հայաստանի իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» գնահատականը՝ արդյո՞ք իրավիճակը համահունչ է դրան: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդրադարձում ասվում է, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքն ընդգրկում է անկախ դատաիրավական համակարգը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ը շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, որի նկատմամբ, ըստ ԵՄ պատվիրակության գնահատականի, ՀՀ իշխանությունները դրսևորում են շարունակական հանձնառություն։ «ԵՄ առանցքային արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքն ընդգրկում է անկախ, հաշվետու և արդյունավետ դատաիրավական համակարգը։ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է դատական իշխանության հիմնական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը և, իր միջազգային գործընկերների հետ պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ դիմակայել բարեփոխումներից բխող մարտահրավերներին»,- ասված է անդրադարձում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
