«2019թ-ին Արցախի ղեկավարությանն ասել եմ՝ կա փաստաթուղթ, որը թաքցվում է». Սերժ Սարգսյան
![]() 294 Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 00:02 «ՀՀ կառավարիչներին 2019-ին նոր առաջարկ-փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր: Մենք ասում էինք, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին՝ չկա: Արտգործնախարարը գնում էր հանդիպումների, մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա՛ այդպիսի փաստաթուղթ»,- «Իմնեմնիմի» փոդքաստ-ի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած փաստաթղթին: Շարունակելով խոսքը՝ երրորդ նախագահը հայտնել է. «Ես Արցախի Հանրապետության ղեկավարությանն ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ, գնացե՛ք այդ կառավարիչի (Նիկոլ Փաշինյանի) մոտ, թող ցույց տա: Իրենք զարմացան, որ կարող է փաստաթուղթ լինել, բայց իրենք տեղյակ չլինեն: Այդպես ընթացավ, մինչև ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը ես տեսել եմ 8-9 ամիս առաջ: Ես կարծում էի, որ տվել են փաստաթուղթ, որը ընդունելի չէ մեզ համար, բայց պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետև այնտեղ կային 3 սկզբունքները... Եթե ճիշտ բանակցվեր, այդ փաստաթղթին կգումարվեր ևս 2 փաստաթուղթ: Թե ինչու ինքը (Նիկոլ Փաշինյանը) իրեն գժի տեղ դրեց, կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը: Իսկ առանջ փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել: Ինքը իրեն դրել էր «ոչմիթիզականի» տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է»։
»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
