«Ինչո՞վ իմանանք, որ խաղաղություն է․ ո՞րն է փաստարկը․ այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել»․ Սերժ Սարգսյան
![]() 201 Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 01:30 «Սրանց ամեն օր խաղաղություն-խաղաղություն ասելն ինչ-որ հիմք կունենար, եթե մենք Ադրբեջանում չունենայինք հայ գերիներ»,- այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ բա ինչո՞վ իմանանք, որ խաղաղություն է։ Ո՞րն է փաստարկը, որ սահմանին չեն կրակո՞ւմ․․․ «Ես դեմ չեմ, որ Ադրբեջանով ցորեն էլ գա, բենզին էլ գա, ամեն ինչ էլ գա, բայց արդյո՞ք դա համարժեք է այն նախապատրաստական աշխատանքներին, որ կատարվում են կապված Մեղրիի, Զանգեզուրյան միջանքցի հետ․ կարծում եմ՝ համարժե՛ք չէ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ սկզբի համար անհրաժեշտ էր խոսել Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան ճանապարհի մասին․ այնտեղ ավելի քիչ ներդրումներ էին պահանջվում, քան Մեղրիում։ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է համարում գործող իշխանությունների այն հայտարարությունները, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել կողք կողքի։ «Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
