«Այս նկարը մեր այսօրվա վիճակն է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Այս նկարը մեր այսօրվա վիճակն է, անգլուխ քայլում ենք դեպի ապագա։ Փաստացի պատերազմի մեջ ենք, պատերազմում մեծաքանակ զինտեխնիկայի ևւ ռազմաթերքի կորուստ ունեցած բանակը չի վերազինվում, չի համալրվում կորուստների փոխարեն, բանակն անգլուխ է, այսինքն՝ ավելի քան 3 ամիս Գլխավոր շտաբը պետ չունի, ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը ևս թափուր է։ ՔՊ-ական իշխանությունը շռնդալից կերպով յուրային դատավորներ և այլ պաշտոնյաներ է նշանակում, հրապարակել է սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածուների իր ցուցակի առաջին համարների անունները, շարունակում է պետական բյուջեի փողերը մսխել՝ պարգևավճարներ բաժանելով։ Նիկոլ Փաշինյանը իր ոճով կիսաասուլիս ունեցավ,«ավետիս» արեց Բերձորի, Աղավնոյի և այլ բնակավայրերի հանձնման, խաղաղության օրակարգի տապալման, նոր պատերազմի վտանգի մասին։ Ժողովուրդն էլ Վարդավառին զոհաբերվող գառան հնազանդությամբ սպասում է իր տխուր ճակատագրին»։

«Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան
5003:06
«Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան
6602:06
«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան
7901:06
«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
9100:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
8500:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
9400:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
87Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
94Երեկ, 23:18