«Տպավորություն է, որ հուզումները խորքային ցնցումների նախերգանքն են». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ուզբեկական արյունահեղություն. ի՞նչ է կատարվում
Ի՞նչ է տեղի ունենում Ուզբեկստանում, արդյո՞ք այդ իրադարձությունները նման են ղազախական հուզումներին։
Արտաքուստ նմանություն կա. փողոցային անկարգություններ, զոհեր։
Բայց այսքանով նմանություններն ավարտվում են։
Ղազախստանում ներիշխանական կոշտ հակադրություն էր՝ երկու էլիտաների պայքար, Ուզբեկստանում կենտրոնական իշխանությանը հակադրվել է այդ երկրի կազմի մեջ մտնող հանրապետության՝ Կարակալպակստանի հասարակությունը կամ նրա էլիտայի մի մասը, այլ խոսքով՝ գործ ունենք գործընթացի հետ, որտեղ ազգային, ինքնիշխանության բաղադրիչներ գոյություն ունեն։
Սրան հավելենք այն հանգամանքները, որ Կարակալպակստանն ոչ միայն էկոլոգիական աղետի տարածք է, այլ նաև յուրահատուկ «Հնագիտական արգելոց»:
Կենտրոնական իշխանությանը կարծես հաջողվել է կայունացնել իրավիճակը, սակայն տպավորություն է, որ այս հուզումներն ավելի խորքային ցնցումների նախերգանքն են»:

«Սպասեք նոր sms-ների, պարոնա՛յք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ». Լևոն Բաղդասարյան
1521:48
«ՍԴ-ն կանգնեց իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան»․ Մանե Թանդիլյան
2921:36
«Քաղաքական նպատակահարմարությունը գերակայեց սահմանադրական իրավունքին»․ Ռոբերտ Ամստերդամ
3821:24
«Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի լայնածավալ դիմադրության փուլի սկիզբը»․ 5 քաղաքական ուժերի հայտարարությունը
5121:12
«ԱԺ-ում ներկայացված կլինի երեք խմբակցություն»․ Վահագն Հովակիմյան
5221:00
«Եթե ՍԴ-ի նկատմամբ վստահությունը կորչում է, վնասվում է նաև ընտրական համակարգի լեգիտիմությունը»․ Վահագն Սարոյան
5020:48
«Մնում է, որ ընդդիմությունը դառնա մեկ ուժ․ միայն այդպես կարող է արդյունավետ պայքարել»․ Արսեն Նիկողոսյան
6020:00
«ՍԴ-ն չոր թաշկինակ է բաժանում, որ ուրախության արտասուքը սրբեք»․ Արթուր Գևորգյան
5319:54