«Երկրորդ կետն առնչվում է Թուրքիայի հետ առևտուր անող ՀՀ տնտեսվարողներին». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն՝ ձեռք են բերվել առնվազն երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություններ.
1.Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
2.Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Առաջին դրույթը, ըստ էության, կարող է ենթադրել երկու կողմից ցամաքային սահմանների՝ տարանցման նպատակով նախապատրաստում, մասնավորապես՝ սահմանային, մաքսային անցակետերի տեղակայում։ Ընդ որում, հարկ է նշել, որ այս հնարավորությունից հայկական կողմից կարող են առավել առարկայորեն օգտվել հիմնականում Հայաստան այցելած կամ այստեղ ապաստանած սփյուռքահայերը կամ երկքաղաքացիություն ունեցող այլ հայրենակիցներ։
Երկրորդ կետն արդեն ուղիղ առնչվում է Թուրքիայի հետ առևտուր անող ՀՀ տնտեսվարողներին։ Որքանով կիրառելի կլինի այս հնարավորությունը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների արժեքի հետ կապված ծախսերի մասով դեռևս առկա անհստակությունը։ Այնուամենայինիվ, նման պայմանավորվածության առկայությունն առնվազն դրական է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում Վրաստանից տարանցիկ կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։
Եվ որ ոչ պակաս կարևոր է, բավականաչափ բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում ձեռք բերված պայմանավորվածություններին ուղղված կողմերի նպատակային քայլերն են, որոնց իրականացումը միայն հիմք կստեղծի գործընթացի իմիտացիոն շղարշից ազատվելու և դրա շարունակականությունն ապահովելու համար։ Ի դեպ, թուրքական կողմի հնարավոր քայլերը մեծապես կարելի է պայմանավորել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքով և Արևմուտքի հնարավոր ճնշումներով»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
242Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
164413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
102311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
161011.08.2026, 21:04