Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա
51
Այսօր, 22:00

Բանաստեղծ Հուսիկ Արան «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք մտավորականներն իրենց լռությամբ չեն օգնում այս իշխանությանը, նշեց․ «Նախկինում էլ էին մտավորականներն օգնում իշխանությանը, նախկինի նախկին իշխանության օրոք էլ, միշտ եղել են և լինելու են վաղը։ Մեհրիբան Ալիևան էլ գա իշխանության, էլի այդ զանգվածը նրա կողքին է լինելու, գնալու են կողքին կանգնեն, աղախինի դեր կատարեն՝ անկախ իրենց սեռից․ դա ստվար զանգվածն է մեր մտավորականության»։

«Մենք չունենք խիզախ, հզոր մտավորականներ և չենք էլ ունեցել, խորհրդային տարիներին էլ ընդամենը մի քանի հոգի էին, որ կարող էին բարձրաձայնել ինչ-որ հարցերի մասին․․․ Այ որ իշխանությունը փոխվի, շատերը կփորձեն բարձրաձայնել ինչ-որ հարցեր, ինչպես որ երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հարթակի վրա հաղթել էր, տարան իրենց ստացած մեդալները հետ տվեցին մեր արվեստագետները։ Բա մի շաբաթ առաջ հետ տայիք կամ չվերցնեիք․․․ Արդեն հաղթել է հեղափոխությունը հետ ես տալիս մեդալներդ, ի՞նչ ես ուզում ասել, ուզում ես ասել՝ էն ժամանակ լավ սնվել եմ Սերժի կաթսայից, հիմա եկել եմ քո կաթսայից սնվելո՞ւ․ սա է հայ մտավորականության գերակշիռ մասը։ Եթե նոյեմբերի 9-ից հետո 10 հազար մտավորական կանգներ Հանրապետության հրապարակում, այս իշխանությունները 1 օրում կհեռանային»,- հավելեց բանաստեղծը։

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա