«Դիլիջանի թունելի վատ վիճակը, և նախկին ու նոր Բեզոյանը». Ոսկան Սարգսյան
![]() 296 Երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ., 01:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դիլիջանի թունելի վատ վիճակը և նախկին ու նոր Բեզոյանը Վարորդները դժգոհում են Դիլիջանի ավտոմոբիլային թունելում օդափոխության վատ վիճակից, որտեղով անցնող ավտոմեքենաների այրած գազերը, արտանետած ծուխը խեղդում են մեքենաների ուղևորներին։ Թունելում վատ է նաև լուսավորվածությունը, ասֆալտի ծածկը բազում անհարթություններ ունի։ Դիլիջանի ավտոմոբիլային թունելը սպասարկում է Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Է․ Բեզոյանը Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավարն էր, 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո էլ ճանապարհաշինական և Դիլիջանի ավտոմոբիլային թունելի սպասարկման ծրագրեր է իրականացնում։ ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսի 19-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ որոշում է կայացրել, որով նախատեսվել է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: 2021 թվականին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ «Ճանապարհ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն, գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները, արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի, «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել էր 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել էր, ընդհանուր առմամբ, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի, այնտեղ ծախսված մեծ փողերի մասին շատ է խոսվել, այդ ծրագրի ղեկավարն Էդուարդ Բեզոյանն էր, որի առանձնատան վրա տարիներ առաջ ավազակային հարձակում կատարվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Բեզոյանը շարունակում է պետական բյուջեի փողերով մեծ ծրագրեր իրականացնել, ինչպես Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում 300 միլիոն դրամանոց ծրագիրը, որը, իմ տեղեկություններով, ճանապարհաշինական նախագծին ոչ համապատասխան իրականացվեց»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ալիևն իր «պառվանախշունի» հետ փախչելու է Ադրբեջանից». Ալեն Սիմոնյանի ելույթը պատերազմի ծանր օրերին (տեսանյութ)
4523:42
«Բնության հրաշք». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8823:06
Նիկոլ Փաշինյանի հակասական մտքերը՝ վարչապետ դառնալուց առաջ ու հետո (տեսանյութ)
10322:48
Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին (տեսանյութ)
16622:18
Խիմկիում հրավառ նյութի պայթյունի հետևանքով մահացել է 12-ամյա տղա
15622:04
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր
16321:40
«Էրդողանի քարոզները մի′ տարածեք». Նաիրի Հոխիկյան
13221:12
«Չպետք է ակնկալել, թե ՌԴ-ում ղեկավարության փոփոխությունն ավտոմատ կերպով կնվազեցնի ՆԱՏՕ-ի սպառնալիքները». Մարկ Ռյութե
23119:32
