«Այդ օրը ՀՀ-ում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց». Կարեն Հեքիմյան
312 Չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ., 03:12 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այսօր տոն է, ապա այն պետք է կոչել «Խայտառակության համահայկական օր»: Համենայնդեպս, ես ամեն տարի այս օրը «տոնում եմ» անուն առ անուն հիշելով խայտառակության հեղինակներին: Ուրեմն՝ «Խայտառակության համահայկական օրը», որպես ազգային տոն, մեր օրացույց մտավ 1995թ. հուլիսի 5-ին: Այդ օրը սկիզբ դրվեց ընտրակեղծարարությանը, անձնական շահերի համար վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների կիրառմանն ու ներգրավմանը, այդ օրը Հայաստանում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց: Ես դա ասում եմ որպես ականատես, վկա և ընտրական գործընթացի անմիջական մասնակից: Երևանի Շենգավիթի շրջանում կար թվով 6 ընտրատարածք: Թիվ 1 ընտրատարածքում իշխանությունը, ի դեմս Ռուբինյան Կարապետի, զանգվածաբար վարչական ռեսուրս էր օգտագործում: Այդ ընտրատարածքում նախապես չէին գրանցել այն թեկնածուներին, որոնք կարող էին ինչ-որ կերպ խանգարել Ռուբինյանի ընտրությանը: Վերջինիս օգտին էին աշխատում թաղային հեղինակությունները՝ բազարի Կյաժի եղբոր՝ Վաչոյի գլխավորությամբ: Այս ընտրատարածքում եղան լցոնումներ և առաջին անգամ կիրառվեց կարուսելը: Թիվ 2-րդ ընտրատարածքի նախագահը ես էի և, հետևաբար ընտրատարածքային հանձնաժողովը, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների մեծ մասն իշխանությունների կողմից չէին վերահսկվում: Մեր պարագայում, իշխանությունն իր խնդիրները լուծում էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Ի սկզբանե, ԿԸՀ-ի միջոցով պայքարից դուրս մղվեց Սուրեն Զոլյանը: Մինչ այժմ աչքիս առաջ է միջին տարիքի մի տղամարդ, ով գրկած՝ Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս էր բերել 109 տարեկան տատիին՝ դրա դիմաց ստանալով մի քանի կիլոգրամ բրինձ և մի քանի խոստում: Այդ ընտրատարածքում, իրենց խայտառակ կեցվացքով, հատկապես աչքի ընկան ԺԷԿ-ի Հրաչը, հին կռուգի Ռոստոմը և ռուս գործիչ՝ Միհրանյան Անդրանիկի եղբայր Կիտայը: Թիվ 3-րդ ընտրատարածքն Աշոտ Նավասարդյանինն էր: Նավասարդյանի ընտրարշավը ղեկավարում էր Մարգարյան Անդրանիկը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր Բեժանյան Նուրիսան: Նավասարդյանի թիմն ի սկզբանե պայքարից դուրս մղեց այդ տարածքում մեծ հեղինակություն վայելող, հայտնի իրավաբան Ստեփան Ծաղիկյանին, ում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «չորով» չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու: Անգամ մնալով առանց լուրջ մրցակիցների՝ Աշոտ Նավասարդյանի թիմը, այնուամենայնիվ, օգտագործեց վարչական ռեսուրս: Արձանագրվեցին նաև լցոնումների դեպքեր: Թիվ 4 ընտրատարածքում այդ օրերին ամեն ինչ կար: Ե՛վ դանակահարություն, և՛ ընտրակեղծարարություն, և՛ աննախադեպ չափի լցոնումներ, և՛ վարչական ռեսուրսի օգտագործում, և՛ թաղային հեղինակությունների ներգրավվում: Մի խոսքով՝ ԱՄԵՆ ԻՆՉ: Ես երբեք չեմ մոռանա դանակահարված դաշնակցական Յուրային (հեռացվեց վերջինիս փայծախը, այնուհետև նա մահացավ), Համլետին: Դա մոռանալ չի լինի: Այդ ընտրատարածքի իշխանական թեկնածուն Կարամելի Հարութն էր: 5-րդ ընտրատարածքում ևս ծեծ ու ջարդ էր և ընտրակեղծարարություն: Այս ընտրատարածքի իշխանական թեկնածուն Բաղդասարյան Արթուրն էր: Այդ ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու չգրանցեցին հեղինակություն համարվող՝ գող Սքեի քրոջ որդի Աշոտին, ով ընտրվելու մեծ շանս ուներ: Բաղդասարյան Արթուրի և նրա ընտրարշավի կազմակերպիչներից Խուրշուդյան Էդմոնի ջանքերով որպես պատգամավորության թեկնածու չգրանցվեցին նաև մի շարք այլ ուժեղ թեկնածուներ: Սակայն դա էլ չբավականացրեց Բաղդասարյան Արթուրի անխոչընդոտ ընտրությանը: Վերջինիս ազգական պիվնոյի Գոքորն սկսեց ուժային գործողություններ իրականացնել: Այդ ընտրատարածքում եղան զանգվածային ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, աննախադեպ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում: Թիվ 6-րդ ընտրատարածքը համեմատաբար հանգիստ էր: Դա պայմանավորված էր թեկնածուների անձնական հատկանիշներով: Համենայնդեպս ինձ վրա լավ տպավորություն էր թողել իշխանական թեկնածու՝ ՀՀՇ-ի Գրիգորյան Հրաչը: Այստեղ չկար ծեծ ու ջարդ, չեմ նկատել անգամ ընտրակաշառք: Միայն վարչական ռեսուրսի օգտագործում: Ավելին՝ կար ուժեղ ընդդիմադիր թեկնածու Համլետ Հակոբյանը՝ Չարլին (Աստված հոգին լուսավորի): Մի խոսքով, այս ընտրատարածքում երկրորդ փուլ եղավ և, ի վերջո, հաղթեց Գրիգորյան Հրաչը: Պարզ է, որ ամեն ինչ չեմ պատմել: Աստիճանաբար պատմում եմ: Այսպիսին էր 1995թ. հուլիսի 5-ը: Այդ օրն աննախադեպ ընտրակեղծարարության, ծեծ ու ջարդի, ահաբեկումների, լցոնումների արդյունքում ունեցանք Սահմանադրություն: Կրկնում եմ, այս ամենն ասում եմ որպես ականատես, վկա և անմիջական մասնակից: Այդ օրերին կողքս էին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը և շատ անհատներ: Շնորհակալություն նրանց: Ի դեպ, օրինակ՝ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը դեմ էր քվեարկել ՀՀ Սահմանադրությանը: Փաստաթղթերը կնքեցի և ուղարկեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մի քանի օր անց պարզվեց, որ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը: Հ. Գ. Ամեն տարի սրա մասին եմ գրում: Չեմ հոգնելու: Հ. Գ. Շնորհավորում եմ «Խայտառակության համահայկական օրվա» առթիվ»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
9803:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
11002:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
9800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
12200:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
10000:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9100:18Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամ է ուղղել
116Երեկ, 23:54«Պոտենցիալ ագրեսոր Ադրբեջանից ստացանք սահմանազատման պրինցիպի ճանաչում». Իոաննիսյան
98Երեկ, 23:38