«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա»․ Դավիթ Խուդաթյան

«Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր երկու երկրների համար և կարող է լրացուցիչ ամրություն հաղորդել մեր երկրների էներգահամակարգերին»- ճեպազրույցի ժամնակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ իր հանդիպմանը։ «Այս հարցով կա հստակ որոշում՝ ուսումնասիրություն իրականացնել և հասկանալ այս մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Մենք պատրաստակամ ենք այդ ներդրումներն իրականացնել, օր առաջ աշխատանքները սկսել այն պատկերացմամբ, որ դա կանեն նաև Թուրքիայի մեր գործընկերները»,- հավելել է ՏԿԵ նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք անվտանգային հարցեր չի քննարկվել, քանի որ էներգետիկ համակարգի «ռուբիլնիկը» դնում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքին, նախարարը պատասխանել է․ «Ես չգիտեմ, ովքեր են նման բան նկարագրում, դրանք հակատրամաբանական են։ Ձեր ասած գործիքը Հայաստանի դեպքում գտնվում է Հայաստանում։ Մեր էներգետիկ համակարգը միացված է Իրանի և Վրաստանի էներգետիկ համակարգերին, էլեկտրաէներգիա ենք արտահանում այդ երկրներ, ըստ անհարժեշտության՝ ներմուծում ենք Վրաստանից, նույնը պլանավորում ենք անել Թուրքիայի հետ»։

«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
11202:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
132Երեկ, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
153Երեկ, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
211Երեկ, 20:11
«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան
114Երեկ, 17:30
«ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»․ Մնացական Սաֆարյան (տեսանյութ)
113Երեկ, 13:42
«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
117Երեկ, 11:36
«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան
18530.06.2026, 14:12