Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե ՌԴ-ն հիբրիդային պատերազմ մղեր, ընթացք կտար մաքսանենգ առևտրի հետ կապված գործերին»․ Ոսկան Սարգսյան

«Եթե ՌԴ-ն հիբրիդային պատերազմ մղեր, ընթացք կտար մաքսանենգ առևտրի հետ կապված գործերին»․ Ոսկան Սարգսյան
108
Այսօր, 17:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մատվիենկոն նորից կաղոթի՞ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար։
2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից հետո Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարեց, որ իրենք Ռուսաստանում աղոթում էին ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար։ Ռուսաստանի իշխանությունն այդ ընտրություններից առաջ Հայաստան ուղարկեց հարուստ անձանց, որպեսզի նրանք ընտրություններում սատարեն ՔՊ-ին։ Դրանց թվում էին, օրինակ, Ոսկեպար գյուղի 4 մեծահարուստները, ովքեր Ռուսաստանում բիզնես են անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Եվրոպայից օգնություն է խնդրել իբր Ռուսաստանից մղվող հիբրիդային պատերազմին դիմագրավելու համար, իշխանության խնդրանքով Եվրոմիության արագ արձագանքման, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարող խումբը կգա Հայաստան։ Իրականում, եթե Ռուսաստանի իշխանությունը հիբրիդային պատերազմ մղելիս լիներ Հայաստանի իշխանության դեմ, ընթացք կտար Նիկոլ Փաշինյանի իշխանության մտերիմների կողմից Հայաստանից Ռուսաստան մաքսանենգ առաքված ծխախոտների մի քանի խմբաքանակների, Ռուսաստանի հետ մաքսանենգ ադամանդների առևտրի և բազում այլ գործերին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան