«Ալիևի մարդը Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է». Տաթևիկ Հայրապետյան
![]() 122 Այսօր, 20:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին շատ ուղիղ ասել է, որ գալու է քո ու քո հարազատ եղբոր հարցերը լուծի, ասել է, քիչ է՝ նաև պարբերաբար ցույց է տվել, որ պատրաստվում է դրան․ զենք է գնում, մարզվում է, գալիս է՝ հետախուզում է ձեր տան դիրքն ու բակը։ Մի խոսքով, դու էլ հույսդ դրել ես հարևան «լավ տղերքի» վրա, որ իբր սրանք կգան, մեջքիդ կկանգնեն, քեզ ու եղբորդ բան ասող չի լինի։ Մի օր գալիս են հետևաներիցդ, ոչ մի «լավ տղա» կողքի բակից չի հասնում, փոխարենը լուռ նայում է, թե ոնց են ձեր հարցերը լուծում։ Էս կռվի ժամանակ եղբորդ, պայմանական ասած, շատ ծանր վնասում են կամ կարող ենք ասել՝ սպանում են, քեզ էլ ծեփում են հատակին։ Հիմա դրանից հետո էդ մարդասպանն ասում է․ նայի, քո հետևից էլ եմ գալու, քեզ հանկարծ չտեսնեմ՝ ոտքի կանգնես, ոնց հատակին ծեփված կայիր, կմնաս տենց, մեկ է՝ հարցերդ լուծելու եմ։ Այդ ընթացքում հեռու հարևաններից, ընկերներից գալիս են, ասում են՝ արի, օգնենք հատակից վեր կենաս, մի քիչ մարզվես, ուժեղանաս, մենք կարանք մի կարճ ժամանակ մեջքիդ կանգնենք, ուշքի գաս։ Փոխարենը ասում ես՝ չէ, սկսում ես երկրպագել եղբորդ սպանողին, արդարացնել նրան, բոլոր ոստիկաններին ասել՝ ճիշտ է արել, ես նման եղբայր չեմ էլ ունեցել, սխալ եմ մտածել սաղ կյանք։ Դառնում ես իր կամակատարը, ոչ մի կերպ չես ուզում ոտքի կանգնել, սկսում ես նորմալ ու հաճելի դարձնել քո՝ հատակին ընկած լինելը։ Հետո, երբ գալիս են մարդիկ, որոնք մարզվելու, ուժեղանալու, ինքնապաշտպանվելու նպատակ ունեն, ասում ես՝ ոնց, պետք է մնալ ընկած։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Թրամփը հայտարարել է, որ դեպի Իրան «էքսկուրսիան» շուտով կավարտվի
7721:30
«Ալիևի մարդը Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է». Տաթևիկ Հայրապետյան
12120:24
«Ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ». Արմինե Օհանյան
17417:54
«ՔՊ-ի համար մեկ է՝ Ադրբեջանը կխառնվի՞ Հայաստանի ներքին գործերին, թե՞ չէ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
16017:36
«Աշխարհը, Մերձավոր Արևելքը և անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»․ Հեգսեթ (տեսանյութ)
22617:30
«Ձեր ծրագրերը ձախողվելու են, քանի դեռ չեք ապահովում հարգանքն Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ»․ Արտակ Բեգլարյան
24017:30
«Եթե ՌԴ-ն հիբրիդային պատերազմ մղեր, ընթացք կտար մաքսանենգ առևտրի հետ կապված գործերին»․ Ոսկան Սարգսյան
13717:06
«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
15516:42
