«ՔՊ-ի համար մեկ է՝ Ադրբեջանը կխառնվի՞ Հայաստանի ներքին գործերին, թե՞ չէ»․ Հայկ Մամիջանյան
![]() 128 Այսօր, 17:36 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ ««Ադրբեջանը չպիտի խառնվի Հայաստանի ներքին գործերին և տարածքային ամբողջականությանը». ՔՊ-ն այս հարցին «ձեռնպահ է» քվեարկել»։ Տեսանյությում անդրադառնալով ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում ընդունված հայտարարությանը, նշում է․ «Ես ներկայացրել էի շուրջ 6 առաջարկ, որից մեծ մասը, իհարկե, չընդունվեց։ Բայց էական է 2-ի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։ Առաջարկներից մեկն է՝ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող հայտարություններ անելուց, որը վերաբերելի էր նաև Սահմանադրության փոփոխությանը։ ՔՊ խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ, այսինքն՝ իրանց մեկ ա Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ չէ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ չէ։ Երկրորդ․ արդեն որերրորդ անգամ ՔՊ պատգամավորները դեմ են քվերակում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ հայ-թուրքական հարաբերության բարելավման համատեքստում Ցեղասպանության հարցի պահպանմանը։ Մի կարևոր կետ էլ կա․ հայտարության մեջ ԵՄ-ն նշում է, որ հաշվի է առվել, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ։ Համեմատած նախորդ մերժողականությանը, հիմա գոնե ասում են, որ նկատում են, որ ՀՀ-ում կան շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի և իրավապահ համակարգի քաղաքական նպատակներով օգտագործման մասին»։
Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

«Ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ». Արմինե Օհանյան
11017:54
«ՔՊ-ի համար մեկ է՝ Ադրբեջանը կխառնվի՞ Հայաստանի ներքին գործերին, թե՞ չէ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
12717:36
«Աշխարհը, Մերձավոր Արևելքը և անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»․ Հեգսեթ (տեսանյութ)
14917:30
«Ձեր ծրագրերը ձախողվելու են, քանի դեռ չեք ապահովում հարգանքն Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ»․ Արտակ Բեգլարյան
15217:30
«Եթե ՌԴ-ն հիբրիդային պատերազմ մղեր, ընթացք կտար մաքսանենգ առևտրի հետ կապված գործերին»․ Ոսկան Սարգսյան
11617:06
«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
13916:42
«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21715:36
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
21515:12
