Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան

«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
128
Այսօր, 16:42

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժողովու՛րդ, ուշադիր եղեք՝ ինչ եք գրում սոց.հարթակներում:
Լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ են եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքի քոմենթի պատճառով: Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար: Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում:
Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին:
Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քր. օր-ի 422-րդ հոդվածով , իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով:
Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»»:

Աղբյուրը`   Մարինե Ֆարմանյան