«Հայ քաղաքական-պետական մտքի ցուցադրական ինքնասպանության հրավեր». Վարդան Հակոբյան

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ քաղաքական-պետական մտքի ցուցադրական ինքնասպանության հրավեր։
Վաղուց է սպանվել պետական-քաղաքան միտքը Հայաստանում, թեկուզ ասենք Վազգենի հայտնի՝ «եթե 100 տոկոսով էլ հաղթած լինեին, միևնույնն է իրենց իշխանություն տվող չկար», կա՛մ ուղիղ եթերում լևոնի՝ «խմենք իմ թիմի կենացը, որ մեզ հաղթանակ ապահովեց», կա՛մ վանոյի՝ «մի 700-800 հոգի կարելի էր սպանել ու դրանով կվերջանար բողոքի ալիքները», կա՛մ «ռեֆորմների փոխարեն մի երկու հատ ջրցան մեքենա կարելի է առնել ու դրանով հարցը լուծել» և այլն... Կներեք, եթե բառացի չեմ ցիտում 30 տարվա հանցավոր ցիտատները։
Դրանից հետո էլ բան չի փոխվել: Կներեք խոսքիս համար, բայց հայ քաղաքական «էլիտան» գնացել ու գնում է բացառապես ինքնասպանության, ինքնաոչնչացման ճանապարհով, կատակոմբներում մեծացած վայրենու, իր տգիտության վրա ուրախ և վստահ կեցվածքով ու սարսափելի այն է, որ դա դարձել է նորմ ու դրա համար էլ, երբ երբեմն մարդիկ լսում են պետություն և պետականություն ունենալու անրաժեշտության մասին, երկնաքեր տեսած հնդացու նման նայում են դեմքիդ, թե բա՝ հենա ունենք, ի՞նչ ես ուզում։
Մինչ դեռ այն, ինչ ունենք Դաունի սինդրոմով հիվանդ գոյացություն է, ու ապացույցն է հենց այն է, որ զարգանալու և հզորանալու փոխարեն մահանում և թուլանում է, հիմա կասեք՝ ո՛չ, այդպես չի, դա անհատներն են անում, կասեմ, որ այդ անհատները հենց այդ Դաունի սինդրոմով համակարգի ծնունդն են, ու դու էլ այդ համակարգի մեջ լծակ չունես, միակ լծակդ դրա դեմ ապստամբելն էր: Բայց դրանից էլ ինքնակամ հրաժարվել ես, ծաղրել ես, նսեմացրել ես, դրա համար էլ ունես այն, ինչ ունես, գոնե այսօր, իսկ վաղը սա էլ չես ունենալու, եթե դաունիզմի դեմ ռադիկալ չպայքարես ամեն գնով, այո՛, հենց դու պիտի պայքարես, որովհետև կա՛մ դու պայքարում ես դրա դեմ, կա՛մ սնում ես այն. նույնիսկ չեզոք լինելու դեպքում դու դաունիզմը սնող ես»:

Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
1409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
1509:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
3008:54
«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
10102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
11501:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
10600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
10500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
112Երեկ, 20:12