Փաշինյանն Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասի՞ն էր զեկուցում. «Հրապարակ»
![]() 664 Ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ., 09:12 «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում բավական ուշագրավ մի կետ կար, որը ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում բացակայում էր։ Համաձայն Կրեմլի՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած այն շփումների մասին, որոնք միտված են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր նյուանս է, հատկապես երբ, համաձայն ռուսական կողմի, Փաշինյանն ինքն է զանգել, ու, դատելով Կրեմլի հաղորդագրությունից, զանգել է հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարված քայլերի ընթացքի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին Ռուսաստանի նախագահին զեկուցելու։ Այս նյուանսի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե թուրքական և ռուսական փորձագիտական-վերլուծական համայնքում չհայտնվեին հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է առաջիկայում տեղի ունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Թուրքական փորձագիտական-վերլուծական հանրույթում կարծում են, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, թե՛ այդ հարցից ածանցված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ «զանգեզուրյան միջանցքի» բացման հարցը, հնարավոր է կարգավորել հենց նման «հանդիպումների» մակարդակում։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
