«Միայն ՌԴ-ի միջնորդությամբ խաղաղ գործընթացը չի բխում ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերից». Ուորլիք
![]() 766 Ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ., 11:18 Մոսկվայից ու Բաքվից հնչող հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ բավականին շփոթեցնող են, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա՝ թվում է, թե նրանք այլևս չեն ցանկանում պահպանել այս ձևաչափը, սակայն առաջ չեն քաշում որևէ այլընտրանք՝ այսպիսով գործընթացը հանձնելով միմիայն ՌԴ-ին: Ի տարբերություն Մոսկվայի, Փարիզն ու Վաշինգթոնը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին, նշել է նա: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը ևս համամիտ է, որ ամերիկյան կողմից նոր համանախագահի նշանակումը ի ցույց է դնում Վաշինգթոնի հանձնառությունն այս ձևաչափին: Կազլյարիչի կարծիքով, հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի բացասական դիրքորոշումը Մինսկի խմբի նկատմամբ, դժվար է պատկերացնել խաղաղ բանակցությունների վերադարձն այս ձևաչափին: Ուորլիքի պնդմամբ հասկանալի է, որ ՌԴ-ը որպես ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ, պետք է կապ պահպանի կողմերի հետ, սակայն խաղաղ կարգավորման գործընթացը բաղկացած է ոչ միայն խաղաղապահ առաքելության հետ կապված հարցերից, այլ բազմաթիվ այլ խնդիրներից ևս, ներառյալ կարգավիճակի հարցը, ուստի ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից է բխում, որ հայ-ադրբեջանական խաղաղ երկխոսությունը ընթանա Մոսկվայի միանձնյա միջնոդության ներքո: Դեսպան Կազլյարիչի կարծիքով էլ՝ Մոսկվան այսօր չի ընդունում, իր միջնորդությունից բացի, խաղաղ գործընթացի որևէ այլ ձևաչափ: ՌԴ-ն այսօր շատ ավելի ագրեսիվ է գործում երկկողմ հարաբերություններում, իսկ արտաքին ուժերի յուրաքանչյուր ներգրավվածության փորձ դիտարկում է որպես միջամտություն, որը մեծ անհանգստություն է պատճառում հատկապես Բաքվին, ասում է Կազլյարիչը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
