«Թուրքիայի հետ բանակցությունն ունի ռիսկեր». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ասում են՝ Հայաստանը պետք է գնա Թուրքիայի հետ հարաբերության, բայց միայն իր քաղաքական դիրքերը պահելու ռազմական հնարավորություն ունենալով:
Առերևույթ հնչում է միանգամայն ռացիոնալ: Մնում է նույն ռացիոնալությամբ հասկանալ, թե Հայաստանին օբյեկտիվորեն՝ լավագույն իշխանության պարագայում անգամ, քանի՞ տարի է պետք Թուրքիայի հետ շատ, թե քիչ մրցունակ ռազմական կարողություն ունենալու համար:
Հետևաբար Հայաստանը քանի՞ տարի չպետք է գնա Թուրքիայի հետ որևէ բանակցության: Եվ ի՞նչ ռիսկեր կարող են լինել այդ տարիների ընթացքում՝ հաշվի առնելով այսօր միաժամանակ քանդվող և հավաքվող աշխարհի հանգամանքը:
Ընդհանրապես ռազմական այդպիսի կարողություն ունենալու դեպքում լավագույն տարբերակը կլիներ Թուրքիային էլ, Ադրբեջանին էլ գրողի ծոցն ուղարկելը, թող հետո իրենք այդտեղից գային ու մեզ հետ բանակցություն խնդրեին:
Բայց մենք պետք է ընտրենք՝ երազանքներից ենք խոսում հասարակական-քաղաքական կյանքո՞ւմ, թե՞ Հայաստանի շուրջ անվտանգության մարտահրավերները կառավարելու խնդիրներից: Իհարկե, Թուրքիայի հետ բանակցությունն ունի ռիսկեր: Բայց, եթե մենք բանակցելով չենք կարող կառավարել այդ ռիսկերը, հազիվ թե հնարավոր լինի կառավարել դրանք առանց բանակցելու կամ շփման փորձի:
Չկա՞ ներկայիս կառավարության բանակցային կարողության հանդեպ վստահություն: Իհարկե, կարող է և չլինել: Բայց, դա որևէ կերպ չի կարող բացատրել երևույթի մասին իռացիոնալ դատողությունները: Մենք կարող ենք հայտնել մեր անվստահությունը բանակցողների հանդեպ՝ ընդ որում, բայց երևույթի մասին պարտավոր ենք խոսել ռացիոնալ»:

«Քննարկեցինք Հայաստանում դեղերի գները նվազեցնելու վերաբերյալ մեր ծրագիրը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1218:42
«Մարզերում գործարկվում է դպրոցական ավտոբուսների ծառայությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4918:24
«Ուժայինների «լակատորներն» արդյունավետ աշխատում են միայն ընդդիմադիրներ որսալու համար»․ Դերենիկ Մալխասյան
4817:48
«Տեղեկություն կա, որ Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել»․ Լիա Սարգսյան
7917:30
«Անկարայի գործնական քայլերն ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին հայտարարությունները»․ Շիրազ Խաչատրյան
6117:18
«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
5716:54
«Երկրում «խաղաղություն» է, ով ուզում մտնում-կրակում է»․ Մարգարիտ Եսայան
6316:30
«Ճի՞շտ եմ հասկանում, որ Փաշինյանն իրեն համեմատում է Քրիստոսի հետ»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6916:24