Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ, այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։
Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունն համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում։
Այս համատեքստում հետևյալ շեշտադրումն է արվել․ «Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, և նրանց կից մեր բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձևավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը... Միջազգային ասպարեզում շատ կարևոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և ՀՀ-ի միջև կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։
«Մեր համայնքը, որը խորհրդանշում է երկու հին ժողովուրդների համատեղ ապրելու ավանդույթի շարունակականությունը, իր հաստատությունների ցանցով ջերմորեն աջակցում է կարգավորման գործընթացին։ Ինչպես մի ժողովի ընթացքում ասել է Թուրքիայի հայերի ամենապատիվ պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը, Թուրքիա-Հայաստան կարգավորումը կարող է փոխել մեր համայնքի ճակատագիրը։ Մեր համայնքը, որն անցած 30 տարվա ընթացքում այս հույսը փորձել է միշտ վառ պահել, այսօր պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի առաջնորդած քայլերի շարունակության առումով կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայկական հիմնադրամների միության սույն հայտարարությունից բացի ներկայացրել է միության ղեկավարի և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի անդրադարձը թեմային։ Նա նշել է, որ հեռախոսազրույցը հայ համայնքում մեծ գոհունակությամբ և ուրախությամբ է ընդունվել։
Շիրինօղլուի խոսքով՝ երկու երկրների միջև առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու և համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից շատ կարևոր է։
Նաև նշել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը և դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։
Իսկ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։

«Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում»․ Գառնիկ Դանիելյան
3312:12
«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
4112:00
Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
10911:54
«Նիկոլը մրցանակ է ստացել հային այսքան դժբախտություն պատճառելու համար»․ Մանուել Մանուկյան (տեսանյութ)
4211:42
«Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման նախօրեին»․ Նարեկ Կարապետյան
6211:30
«Ադրբեջանական նարատիվները տարածող ցանկացած անձ ժողովրդավարության թշնամին է»․ Հայկ Խանումյան
5311:24
Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
10309:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
7409:12