«ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը Թուրքիայի ինչի՞ն է պետք». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, Կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Խոսրով Հարությունյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: «Ամենակարևոր խնդիրը, որի պատասխանը պետք է հնչեցնենք, ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը Թուրքիայի ինչի՞ն է պետք: Ես անընդհատ էդ հարցը տալիս եմ ու այն պատասխանը, որ հաճախ հնչում է, ինձ համոզիչ չի թվում»,- ասել է նա: Հարությունյանի կարծիքով՝ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ ՀՀ իշխանությունները հետ կանգնեն Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: «Թվում է՝ դա ի՞նչ պիտի տա Թուրքիային, փոքրիկ Հայաստանը հա՛ թող խոսա տարբեր ատյաններում Ցեղասպանության մասին: Խնդիրն այն է, որ Ցեղասպանության ճանաչման հարցադրումը շատ հաճախ ազդեցիկ խաղացողներն օգտագործում են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելիս»,- նշել է բանախոսը:

«Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
315:30
«Իրանն առաջարկում է «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել»․ Փեզեշքիան
5815:12
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3115:00
«Ելույթը կարող է վճռորոշ մեկնակետ լինել 2028թ. նախագահի ընտրության համար»․ Հակոբ Բադալյան
3514:48
Կադրեր՝ Փաշինյան-Պուտին կարճատև զրույցից (տեսանյութ)
6614:18
«Ալիևը գործնական քայլերով միացավ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային»․ Սևակ Խաչատրյան
6114:00
Եվրոպական խորհրդարանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
11413:18
«Մարդ էնպես պետք է ապրի, որ դագաղը բաց տանեն». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7113:06