«Պաշտոնական Ստեփանակերտը պետք է հանդես գա վճռական հայտարարությամբ». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2022թ․ հուլիսի 16-ին կայացած առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը պետք է հանդես գա վճռական հայտարարությամբ առ այն, որ այսուհետ Երևանը Ադրբեջանի հետ բանակցություններում չի ներկայացնում Ստեփանակերտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման զամբյուղից ղարաբաղյան հակամարտության փաթեթը պետք է բանակցել բացառապես Ստեփանակերտի հետ։
Գործընթացում Արցախի սուբյեկտայնությունը վերադարձնելու այլ՝ առավել հարմար պահ և հնարավորություն դժվար գտնվի։ Չնայած գետնի վրա ռուսական խաղաղապահության ներկայությանը և դրանով պայմանավորված օբյեկտիվ կաշկանդվածությանը, այնուամենայնիվ վերջին օրերին տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ շրջահայացություն և կամք են պահանջում Ստեփանակերտից։
Անցյալ շաբաթավերջին Ադրբեջանում Ռուսաստանի՝ ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկրի դեսպան Բոչարնիկովի այցը Շուշի վկայում է, որ այդ երկիրը ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան և 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի պարտադրած նոր ստատուս քվոն։
Ստեղծված պայմաններում Ստեփանակերտը պետք է ավելի համարձակ գտնվի, գիտակցի ոչ միայն Արցախի ապագայի, արցախցիների անվտանգության առջև իր պատասխանատվությունը, այլև հանուն Արցախի հարատևության պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետականության առջև»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8503:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
17700:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
206Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
194Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
125Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
231Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
118Երեկ, 16:24