«Թեհրանի դիրքորոշումն ամբողջովին հայանպաստ համարելը ճիշտ չէ». Սուրեն Սուրենյանց
![]() 813 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 15:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը: «Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին: Իհարկե, եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»։ ✓ Արդեն երկու օր է՝ պաշտոնական Թեհրանը հետևողականորեն կրկնում է այս դիրքորոշումը։ Այն ամբողջովին հայանպաստ համարելը, ինչպես կարծում են մեր փորձագիտական ու քաղաքական որոշակի շրջանակներ, ճիշտ չէ։ Պաշտոնական Թեհրանը, ըստ էության, ընդունում է 44-օրյա պատերազմի արդյունքները, ավելին՝ Արցախի պատկանելիությունն Ադրբեջանին։ Մյուս կողմից, Թեհրանին ակնհայտորեն դուր չեն գալիս ռուս- թուրքական տարածաշրջանային որոշակի համաձայնություններ ու այս համատեքստում է հիշատակվում հայ- իրանական սահմանի խնդիրը։ Խորապես համոզված եմ, որ Թեհրանն ավելի գլոբալ դժգոհության պատճառ ունի ու ենթադրաբար՝ դա պայմանավորված է ռեգիոնալ համագործակցության համակարգում նրան վերապահված դերակատարությունից։ «Վերապահողները» Թուրքիան ու Ռուսաստանն են, պատահական չէ, որ Իրանի քաղաքական ղեկավարությունն այս դիրքորոշումը երրորդ անգամ կրկնում է՝ Թեհրան Պուտինի ու Էրդողանի այցի համատեքստում։ Համոզված եմ նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը միայն առիթ է, իսկ Թեհրանի դժգոհություններն ավելի գլոբալ ենթատեքստ ունեն»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
