Քննիչ հանձնաժողովում ուղղակի «զրից են անում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավականին երկար ժամանակ է, ինչ իր լիազորություններն է իրականացնում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Մինչ հանձնաժողովի ձևավորումն իշխանություններն անընդհատ շեշտում էին, որ հենց սա է լինելու այն հարթակն ու ուսումնասիրող մարմինը, որը պետք է տա հանրությանը հուզող անհասկանալի ու չպարզաբանված բոլոր հարցերի պատասխանները: Սակայն պատերազմի հետ կապված դեռևս անորոշություն է տիրում, ինչպես և կանխատեսում էին շատերը՝ հայտարարելով, որ այս իշխանության օրոք ոչինչ էլ չի բացահայտվելու։
Թերթի տեղեկություններով, հանձնաժողովի աշխատանքները, մեղմ ասած, հարթ չեն ընթանում. այստեղ լուրջ խնդիրներ կան։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս փուլում հանձնաժողով են հրավիրվում հիմնականում ԶՈՒ միջին սպայակազմի ներկայացուցիչներ, որոնք առանձնապես չեն տիրապետում էական նշանակություն ունեցող տեղեկությունների և, որպես կանոն, ստանդարտ, հաճախ նույնիսկ հանրությանը հայտնի փաստեր են ներկայացնում։ Ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «ուղղակի զրից են անում»:
Ավելին, մինչ այս պահը պատերազմի ընթացքի առանցքային պատասխանատուներից ոչ ոք չի հրավիրվել հանձնաժողով։ Չնայած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարթակներում հայտարարում է, թե ծավալուն ցուցմունքներ կան, սակայն մեր աղբյուրը փոխանցում է, որ այդ ցուցմունքներում ոչ մի առանցքային տեղեկություն չկա։
Խոսքն, իհարկե, այնպիսի տեղեկությունների մասին է, որոնք ցանկանում են «ստանալ» օրվա իշխանությունները, որպեսզի ինքնամաքրման նպատակով պատերազմի ընթացքի ու պարտության թեմաները գցեն ուրիշների «գրպանը»:
Թերթի տեղեկություններով, այս հանգամանքը լրջագույնս անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան
1003:06
«Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան
5602:06
«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան
7301:06
«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
8500:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
7900:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
9000:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
83Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 23:18