Ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը վերադառնում ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համակարգող, ինչպես Ս․ Սարգսյանն է կնքել՝ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ՝ իր օրակարգով։ Նա ԱԺ աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում, ասել է՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս դիմադրության շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
Ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենց օրակարգը լինելու է Փաշինյանի իմպիչմենթի հարցը։ Օգոստոսի 2-ին լրանում է վարչապետի պաշտոնում նրա ընտրության 1 տարին, ասել է թե՝ հաղթահարված կլինի օրենքով սահմանված 1-ամյա անձեռնմխելիությունը, եւ կարելի է անվստահության գործընթաց սկսել: Ընդդիմադիրները պատրաստվում են աշխատանք տանել ՔՊ-ի հետ՝ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Իսկ «Պատիվ ունեմ»-ը հակված չէ սեպտեմբերին ԱԺ գնալ, որոշել են, որ դահլիճ կմտնեն միայն ընդդիմության օրակարգով՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«ԱՄՆ-ն ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների հետ». Լավրով
022:24
«Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում»․ Սենոր Հասրաթյան
1322:18
«Իրավապահ համակարգին թույլ չի տվել փոխվել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր ապօրինի հրահանգներով»․ Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
2022:12
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
15221:01
«Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6120:54
«Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, Հայաստանի այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան
5720:24
«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ Սուրեն Սուրենյանց
6520:12
«Չպետք է իրավիճակը հասցնել այնպիսի կետի, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին»․ Հակոբ Բադալյան
6419:24