«Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ»․ Շավարշ Քոչարյան
![]() 1186 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 11:49 «Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ: Սրանց պատկերացումը դա է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտարարել է նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ժողովրդավարությունն ընդամենը միջոց է, մեխանիզմ քո պետությունը արդյունավետ դարձնելու համար, որ քո պետության յուրաքանչյուր անհատը հարգանքի արժանանանա: Այսինքն՝ ժողովրդավարությունը միջոց է, իսկ իրենք հռչակում են որպես ինքնանպատակ, ավելին, կատարում են ճիշտ հակառակը, ինչ թելադրում է ժողովրդավարությունը: Պետությունն էլ ինքնանպատակ չէ: Որ ասում են՝ հանուն պետության, պետությունն ինչի՞ համար է: Պետությունն էլ միջոց է, ժամանակակից աշխարհում հզոր մեխանիզմ է քո ազգային շահերին հետամուտ լինելու համար, այլ ոչ թե ինքնանպատակ: Ա՛յ սա է մեր պրոբլեմը: Միջոցը դառնում է ինքնանպատակ, աղավաղվում է, և փորձում են պետությունը կիսամերկ դուրս բերել բեմահարթակ, ասել՝ սա է ժողովրդավարությունը, ու մի այլանդակություն է այնտեղ երևում, որից մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»,- նկատել է Քոչարյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
