«Ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան ժամանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները»․ Ա․ Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ հանրության տրամադրությունները լիովին կտրված են իրականությանից։
Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է հետևել, թե ինչպես մարդիկ, որոնց Հայրենիքը կանգնած է ԻՐԱԿԱՆ մասնատման և պատերազմի առջև ինքնամոռաց քննարկում են հարցեր, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն իրական խնդիրների և վտանգների հետ։
Համաձայն եմ, որ այս համատարած հանրային աբսուրդը իրականում շատ հմուտ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է, սակայն միևնույն է, չեմ կարող ընդունել այն փաստը, որ մարդկանց մոտ կարելի է այսպես հեշտ վերացնել ինքնապաշտպանական բնազդը։
Օրինակ՝ ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան հերթով շտապ ժամանել ԱՄՆ ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները կամ ինչո՞ւ են Իրանի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով իրենք իրենց «ճղում» մեջտեղից, պնդելով, որ Իրանի և Հայաստանի սահմանը անձեռնամխելի է։
Մենք գոնե հասկանու°մ ենք, թե ինչ°է մեզ սպասում»։

«Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան
1003:06
«Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան
5602:06
«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան
7301:06
«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
8500:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
7900:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
9000:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
83Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 23:18