ԱՄՆ-ի ու «Թալիբան»-ի ներկայացուցիչները հանդիպել են Տաշքենդում

Տաշքենդում «Աֆղանստան. անվտանգություն և տնտեսական զարգացում» միջազգային համաժողովում հանդիպել են Միացյալ Նահանգների պատվիրակությունը և թալիբների ներկայացուցիչները։ Կողմերը քննարկել են Աֆղանստանի ոսկեարժութային պահուստների ապասառեցման ուղիները։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Թոմաս Ուեսթը և Ռինա Ամիրին թալիբների ներկայացուցիչների հետ քննարկել են Աֆղանստանի ոսկու և արժութային պահուստների մի մասի ապասառեցման հնարավորությունը։ Երկիրն այս միջոցների խիստ կարիք ունի։ Առանց նրանց թալիբները չեն կարողանա լուծել վերջին ժամանակներում կուտակված ֆինանսական ու սոցիալական խնդիրները։
Բանակցությունները կենտրոնացած էին 3,5 միլիարդ դոլարի նախնական թողարկման վրա, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայեց ազատել «ի շահ աֆղան ժողովրդի» 7 միլիարդ դոլարի աֆղանական պահուստներից, որոնք պահվում էին Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում: ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել հավատարմագրային հիմնադրամ, միջոցներ, որոնցից աֆղան պաշտոնյաները կկարողանան օգտագործել միայն սոցիալական և տնտեսական կարիքների համար։ Վաշինգթոնը մտավախություն ունի, որ վերադարձված պաշարները կարող են օգտագործվել ահաբեկչությունը հովանավորելու համար։ Թալիբները չեն մերժում հավատարմագրային հիմնադրամի հայեցակարգը, սակայն դեմ են ԱՄՆ-ի առաջարկին՝ երրորդ կողմի վերահսկողություն հիմնադրամի նկատմամբ, որը կպահի և կբաշխի վերադարձված պահուստները:
Աղբյուրները նշում են, որ կողմերի միջև զգալի տարաձայնություններ կան, այդ թվում՝ թալիբների հրաժարումը՝ փոխարինել բանկի բարձրաստիճան քաղաքական պաշտոնատար անձանց, որոնցից մեկը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, ինչպես նաև շարժման մի քանի առաջնորդներ:
2021 թվականի օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո Վաշինգթոնը սառեցրեց Աֆղանստանի 7 միլիարդ դոլարի պահուստները, իսկ միջազգային հանրությունը հետ վերցրեց 1 միլիարդ դոլարի ուղղակի օգնությունը: Արժույթը փլուզվեց, երկրում սկսվեց լուրջ ճգնաժամ։ Վերջին երկրաշարժն էլ էլ ավելի սրեց իրավիճակը երկրում։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
235Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
160Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
205Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
199Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
170Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
164Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13619.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
13319.09.2026, 23:12