«Դատարանի որոշումը չի կարող իրավաչափ համարվել». Ռուբեն Մելիքյան
![]() 263 Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 15:12 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատաքննության (այլ ոչ թե նախաքննության) փուլում գտնվող գործերով դատարանին իսկապես հնարավորություն տալիս է, ի հեճուկս դատախազի դիրքորոշման, կիրառել կալանք։ ԲԱՅՑ ակնհայտ է, որ դատարանն այդպիսի որոշում կարող է կայացնել միայն ու միմիայն բացառիկ հանգամանքների պարագայում, և այդ հանգամանքները պետք է հստակ ներկայացվեն թե՛ կողմերին, և թե՛ հանրությանը։ Ի՞նչ տեղի ունեցավ րոպեներ առաջ Կենտրոնի դատարանի չարաբաստիկ 3-րդ դահլիճում։ Դատախազը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ բավարար է գրավի կիրառումը, իսկ դատարանն անսպասելիորեն որոշեց կիրառել կալանք։ Ընդ որում՝ բացի ընդհանրական ձևակերպումներից՝ որևէ ավել բան ես չլսեցի։ Հետևաբար՝ դատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել։ Հուսով եմ՝ Տիգրան Սիմոնյանից ազատված Վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում կարտահայտի, որ նման բան հնարավոր է միմիայն փաստերով (այլ ոչ թե ենթադրություններով) հստակորեն հիմնավորված բացառիկ դեպքերում, կարձանագրի, որ այդ չափորոշիչը Չալաբյանի պարագայում ապահովված չէ, և կվճռի վերականգնել նրա ազատությունը։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Իրավիճակը՝ Իսակովի պողոտայում»․ Տիգրան Քեյան (տեսանյութ)
7409:48
«Երևանը՝ սառցե հրապարակ». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
6209:42
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
6309:24
Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում. «Հրապարակ»
8709:18
Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում. «Հրապարակ»
10009:12
Սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կնվազի
12008:30
«Մայր Աթոռ-Փաշինյան պատերազմում հաղթում է Սուրբ Էջմիածինը». Տաթևիկ Վիրաբյան
25203:06
«Կառավարության անդամների ստացած պարգևավճարներով հնարավոր չէ՞ր բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման հարցը լուծել». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
16302:06
